Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է

2082
Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 13:36
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացնում է, որ Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է:
«Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը:
Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:
Տեղեկացնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում»,- նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
7914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
167Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
162Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28831.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
183127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
179327.10.2026, 09:31