Տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն այլևս չի համարվի նվազ նշանակություն ունեցող իրավախախտում. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով, որ 20.01.2021 թվականին ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-58-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 59-Ն օրենքներով (իրավակարգավորումներն ուժի մեջ են մտել 16.08.2021 թվականին) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցնելու համար սահմանվել են դեռևս 23.05.2018 թվականին ՀՀ ոստիկանության կողմից տարածած հայտարարության պահի դրությամբ գործող իրավակարգավորումներից տարբերվող պահանջներ, hայտնում ենք, որ հետայսու տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելն այլևս չի համարվի նվազ նշանակություն ունեցող իրավախախտում։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին չվարել տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց»։

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
141Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
255Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
241Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
253Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
117Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
114Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
157Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
42010.11.2026, 19:55