Ադրբեջանի ԶՈՒ-ն ակտիվ կրակ է վարում Խրամորթ, Նախիջևանիկ, Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է․ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎ ԿՐԱԿ Է ՎԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները»:




Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
141Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
255Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
241Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
253Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
117Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
114Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
157Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
42010.11.2026, 19:55