Գինու Թանգարան Արագածոտնում

Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն՝ Հայստանի Գինու պատմության թանգարանը, որը ճիշտ է՝ մի քանի ամիս է, ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր զբոսաշրջիկների։ Ութ մետր գետնի տակ գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ էքսպոնատներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և ազգագրական նյութեր։
Թանգարանի կենտրոնական ցուցասրահ հասնելու համար նախ պետք է Մհերի դռնից ներս մտնել․ Վանում գտնվող այդ կոթողի նախատիպով էլ կառուցվել է նորաբաց թանգարանի մուտքը, որն ուրարտական գետնուղով տանում է դեպի քարանձավակերտ ցուցասրահ, ճիշտ և ճիշտ այն միջավայրը, որտեղից ծնունդ է առել գինին։
Թանգարանն ունի 10 բաժին․ ամեն ինչ սկսում է սկբից՝ Առատաշենում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզից, հետո Արենի հնավայր, նախաքրիստոնեական ցուցնմուշներ, կարասային թաղում, պաշտանմունքային կուռքարձաններ, ուրարտական կարասներ և հասնում մինչև 20-րդ դար՝ Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից դուրս մնացած բացառիկ կադրեր ու Գարեգին Նժդեհի գավաթ։
Թանգարանը ոչ միայն ճարտարապետությամբ է տարբերվում մյուսներից այլ նաև ձևաչափային առանձնահատկությամբ։ Ինտերակտիվ ցուցասրաներում թույլատրվում է շրջել գինու գավաթը ձեռքին, ցանկության դեպքում կարելի անգամ աղանդեր ճաշակել՝ հայկական ավանդական քաղցրավենիք համակցված գինու հետ։
Հայաստանի գինու պատմության թանգարանի կենտրոնական ցուցասրահից երկու թունել է բացվում, մեկը՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահն է, մյուսը Փարաջանովի ճեմուղին․ Կենտրոնական էկրանին «Նռան գույնը ֆիլմի» գինու և խաղողի հայտնի տեսարաններն են, իսկ աջ ու ձախ մասում ցուցադրվում են խոհրդային շրջանում ֆիլմից դուրս մնացած և վերջերս վերականգնված կադրերը։ Գինու պատմության թանգարանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նախագծի շրջանակում ձեռք է բերել ցուցադրության բացառիկ հնարավորություն։
Թանգարանն այժմ մի քանի նոր նախագծեր ունի՝ մանկական երգչախումբ, որի փորձերն արդեն սկսել են, և միջնադարյան հնձանի կառուցում։ 300 քմ տարածքով հնձանը ծառայելու է ոչ միայն գինի ստանալու գործընթացի կիրառական ցուցադրությանն այլ նաև մշակութային ու գիտական միջոցառումներ անցկացնելու համար։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
102Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
214Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
21817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
33916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
121415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59212.09.2026, 23:54