Ողջ գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Մարտի 9-ին՝ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը»:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
145Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
264Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
250Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
262Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
119Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
116Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
159Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
42710.11.2026, 19:55