«Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից»․ Արայիկ Հարությունյանը՝ ԱԽ նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է՝ առանց հիմնավորման:
«Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից:
Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է նախագահ Հարությունյանը և հանձնարարել գործադիր իշխանության պատասխանատուներին համապատասխան միջոցներ կիրառել բնակչության անվտանգության ու բնականոն կենսապահովման համար:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
137Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
248Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
234Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
245Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
116Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
113Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
156Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
41610.11.2026, 19:55