Կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և ՌԴ փոխվարչապետի հանդիպումը

Ս/թ․ մարտի 10-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
Զրույցի ընթացքում Ա․ Օվերչուկը շնորհավորել է Վ․ Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Վ․ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա․ Օվերչուկին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի կարևորությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ներառված մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանը։
ՌԴ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական բազմոլորտ համագործակցության ընթացքից՝ ընդգծելով փոխգործակցության ողջ ներուժի զարգացման կարևորությունը։ Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Հայաստանի տնտեսական կյանքում և տարածաշրջանի առանցքային հարցերում։

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
137Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
248Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
234Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
245Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
116Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
113Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
156Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
41610.11.2026, 19:55