Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
371
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 08:36

Հանրապետության տարածքում՝

Մարտի 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մարտի 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 11-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.80C (1966թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.40C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 4.10C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։