Հայաստանը կդիմի ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ

393
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 19:48
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.
«Հարց. Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվո՞ւմ են:
Պատասխան. Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
137Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
248Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
234Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
245Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
116Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
113Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
156Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
41610.11.2026, 19:55