Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
1167
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 12:24

Երեկ՝ մարտի 15-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ պետ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով և պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արգամ Մանուկյանն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդամ» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նորայր Սարգսյանն է, ով վնասվածքներն ստացել է «Նոր տուն» հացատանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: