Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
308
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 12:36

Այսօր՝ Վարդենիսի ավագանու արտահերթ նիստում համայնքապետ ընտրվեց «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների կողմից առաջադրված Ահարոն Խաչատրյանը:

Խաչատրյանն ընտրվեց 14 կողմ 13 դեմ ձայներով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեակեց Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը և լքեց նիստերի դահլիճը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։