Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ադրբեջանը ապրիլ-մայիսին պատրաստվում է լայնամասշտաբ հարձակման»․ Բագրատյան

«Ադրբեջանը ապրիլ-մայիսին պատրաստվում է լայնամասշտաբ հարձակման»․ Բագրատյան
1904
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 18:06

«Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- «Հայելի» ակումբում՝ մեկնաբաելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, կարծիք է հայտնել «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է լավ առիթ լինել, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման։