«Դատապարտել եմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Շուշիում սպասվող միջոցառմանը»․ Էդուարդ Աղաջանյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մարտի 18-ին ընդունել եմ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային:
Շնորհավորել եմ հյուրին նշանակվելու կապակցությամբ: Կարևորել և բարձր եմ գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ գործունեությունը: Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերը ՝ մասնավորապես միտված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը:
Քննարկել ենք նաև կառույցի մարդասիրական աջակցության ծրագրերը:
Դատապարտել եմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված Շուշիում կայանալիք միջոցառմանը մասնակցությունը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:
Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը:
Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: Պատրաստակամություն ենք հայտնել մեր իրավասությունների շրջանակում աջակցել նմանատիպ ծրագրերի իրագործմանը»:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
126Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
228Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
212Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
226Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
110Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
109Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
152Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
40610.11.2026, 19:55