«Փայլուն հաղթանակներ՝ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ». բռնցքամարտի ֆեդերացիա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Փայլուն հաղթանակներ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ և երկու հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Ճակատագրի բերումով Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ: Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմամբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: Հատկապես տպավորիչ էր մեր մարզիկի մենամարտը 3-րդ ռաունդում: Նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի: Գերկամային հաղթանակ տոնեց նաև 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկն առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց: Շատերը կընկճվեին, բայց Շախպազյանը հակառակը՝ շատ արագ հասկացավ սխալն ու լսելով նաև մարզիչներին զրկեց մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախնում էր ռինգում, կամ բռնում: Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով շահեց ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում մեր բռնցքամարտիկն ավելացրեց ճնշումը: Նա պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու գերկամային ֆանտաստիկ հաղթանակ տոնեց:
Այսպիսով Հայաստանն ունի եզրափակիչի երկու մասնակից, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով»:

14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
18000:54
Յուրիկ Մխիթարյանը նվաճեց բրոնզե մեդալ
182Երեկ, 21:36
«Քավորի հանգամանքը կապ ունի՞ Լևոն Արոնյանի հեռացման հետ»․ հարց՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
222Երեկ, 16:24
Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ
285Երեկ, 00:24
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը
25617.08.2026, 23:30
«Քաղաքական շարժառիթներով փակվել է Օլիմպավանը. դատապարտո՞ւմ եք այս երևույթը, թե՞ ոչ». Հայկ Ֆարմանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
29717.08.2026, 13:30
Լիլիթ Մկրտչյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում
37516.08.2026, 23:48
«Հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում». Ռոնալդու
74916.08.2026, 22:46