Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպաններին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպաններին
638
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 17:48

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

Վահագն Խաչատուրյանն ընդունել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է նախագահականը: