Վարդենյաց լեռնանցքը փակ է, Որոտանի լեռնանցքը, Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները՝ դժվարանցանելի

Մարտի 21-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ալագյազ-Արթիկ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Կապանի, Մեղրիի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Վանաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
120Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
213Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
201Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
212Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
106Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
106Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
150Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
39810.11.2026, 19:55