Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը․ հայտարարություն

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը։ Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում են նաև այլ հյուպատոսական ծառայություններ։
Դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է շարունակում ստանալ։ Առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական ստացել են 1000-ից ավելի զանգ, այժմ դրանց թիվը հասնում է միջինը 300-ի։
Նշյալ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը ողջ ծավալով իրականացնում է այլ գործառույթներ՝ լիարժեք կերպով մշտական կապ պահպանելով ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գերատեսչությունների հետ։

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
113Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
205Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
194Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
206Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
102Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
102Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
148Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
39410.11.2026, 19:55