Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը ռուս խաղաղապահների տիրույթում է․ հայտարարություն

Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը ռուս խաղաղապահների տիրույթում է․ հայտարարություն
919
Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 20:00

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»: