«Երեխան առանձնահատուկ պայմանների կարիք է ունեցել, ծնողը գնահատման չի դիմել՝ պիտակավորումից խուսափելով»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի խնդրից եմ ուզում գրել, որ հաճախ չենք նկատում կամ չենք ուզում նկատել։
Այսօր խոսում էի մի ծնողի հետ, որի դեպքը, ցավոք, բացառիկ չէ։
Երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ուներ, բայց ծնողը գնահատման չէր դիմել՝ երեխայի պիտակավորումից խուսափելով։ Ուսումնառության ընթացքում բնակության վայր էին փոխել, բայց երեխայի դպրոցը չէր փոխել, որովհետև մոտիկ դպրոցում մատով ցույց տալու, երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել։
Սա մեր իրականությունն է։ Այն է, ինչ մեր կողքին է։ Այն է, ինչ մենք անում ենք բազմաթիվ երեխաների հանդեպ։ Ու չենք նկատում։
Ներառական կրթությունը բառեր չեն, օրենսդրական փաստաթղթեր չեն։ Վերաբերմունք է, դիրքորոշում է, մոտեցում է, միջավայր է։
Կրթությունը, եթե իրական է, պետք է լուսավորի մարդուն։ Այն չի կարող լինել դաժան»։

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
183Երեկ, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
29714.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
36513.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
37013.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
35013.09.2026, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
39312.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
39112.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
38812.09.2026, 00:06