«Ինչից է, որ էդ ձեր պաշտպանելիքին պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի իշխանությունները»․ Դավիթ Ամալյան
![]() 416 Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 22:54 ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիրավոր կամ առհասարակ կռված տղերքին էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մուննաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ՝ Արցախ կամ Ղարաբաղ անուններն էս ոչ մի գործող կենդանու չնմաններն անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով... Հիմա հեչ սրանց քերականական դաստիարակչության ժամանակը չի, ուստի ուզում եմ երկու հարց ուղղել էս ծնվելու փոխարեն առաջացածներին... «Ժո՛ղ ջան», առաջինը՝ ինչի՞ց ա, որ էդ ձեր պաշտպանելիքին բացի ձեզնից պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք, ի տարբերություն ձեզ, ըստ իրենց՝ հայրենիք ունեն ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին... Եվ երկրորդ հարցը. «Ժո՛ղ ջան», էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում եք Արցախ կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածներին ո՞ւր եք պատրաստվում ուղղարկել, ասեք իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյություններն ինչ առաջարկ ունեն իրենց համար... Այ.......... Հիմա ասել էի հաաա...... Արա՛, ա՛յ «ոչ մի բաներ», ԵՌԱԲԼՈւՐՆ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք..... Ասելիք շատ ունեմ ձեզ, բայց ստեղ արտահայտվելու համար տղայական հարգանքս հասարակության (կանայք, երեխաներ, մեծեր) նկատմամբ թույլ չի տա...»: Աղբյուրը` Դավիթ Ամալյան |

«Սա նույն մարդն է». Գագիկ Համբարյան
10720:18
Թրամփը փորձում է ժամանակ շահել ԱՄՆ-ի ռազմական ծրագրերի համար. Իրանի ԱԳՆ
10419:52
«Նիկոլ Փաշինյանը «հայելային» համեմատություններով լեգիտիմացնում է Ադրբեջանի ղեկավարի ասածը». Տաթևիկ Հայրապետյան
13519:12
«Իսրայելը պետք է շարունակի ռազմական գործողությունները, նույնիսկ եթե մենակ մնա». Ավիգդոր Լիբերման
12119:04
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
16018:54
«Ժամկետներն էլ նենց հստակ է նշում, ոնց որ սաղ պայմանավորված է արդեն». Անժելա Էլիբեգովա
12318:48
«Նիկոլը ներողություն խնդրեց, բայց իրա փայ գեբելսները շարունակում են ատելություն սերմանել». Միքայել Նահապետյան
14918:24
«Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16218:06
