Բռնցքամարտի ԵԱ. այսօր մեկնարկում է քառորդ եզրափակիչը

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր՝ մայիսի 27-ին, մեկնարկում են քառորդ եզրափակչի մենամարտերը․ հաղթած բռնցքամարտիկներն առնվազն կապահովեն բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։
Այսօր՝ մրցումային 5-րդ օրը, ռինգ դուրս կգա Հայաստանի 9 ներկայացուցիչ: Ցերեկային մրցահերթում առաջինը պայքարը կսկսի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովը։ ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի նաև Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)՝ ուժերը չափելով իսպանացի Մարտին Մոլինա Սալվադորի հետ:
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում կմենամարտի Իսպանիան ներկայացնող Էլ Ալիսաուի Այուբի հետ, իսկ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) մրցակիցն այս փուլում կլինի չեխ Պետր Նովակը: Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով Խորվաթիայի ներկայացուցիչ Լյուկա Պլանտիչի հետ:
Եվս չորս բռնցքամարտիկ պայքարի դուրս կգա երեկոյան: 67 կգ Գուրգեն Մադոյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլիի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Վիկտոր Շելստարետեի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի հույն բռնցքամարտիկը:
92 կգ քաշայինների 1\8 եզրափակչում Մանասյանը երեկ՝ երեկոյան, ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ էր տարել սլովակ Դավիդ Միխալեկի հետ մենամարտում: Այն ավարտվել էր երկրորդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով:
«Լավ մենամարտ էր: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորել էի: Հուսով եմ՝ հետագայում էլ հաղթանակներ կունենամ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթական մենամարտից հետո ասել էր Նարեկ Մանասյանը:

Ջանես Նազարյանը՝ Բաքվում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոն
147Երեկ, 20:36
20 տարի պաշտոնավարելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
158Երեկ, 19:18
Ջանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին (տեսանյութ)
42828.07.2026, 15:36
Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
118628.07.2026, 13:46
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
54928.07.2026, 00:24
Հայտնի է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)
158327.07.2026, 23:55
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
47127.07.2026, 16:06
12 հրաձիգ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ
65126.07.2026, 18:54