Բեռլինում դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած ՀՀ քաղաքացին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի
![]() 976 Հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ., 19:30 Բեռլինի ոստիկանությունն ու դատախազությունը եկել են այն եզրակացության, որ Շառլոտենբուրգում մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկած հոգեկան հիվանդ է։ «Նշաններ կան, որ սա ենթադրաբար հոգեկան հիվանդի դիտավորյալ հանցագործություն է։ Հետաքննությունը շարունակվում է բոլոր ուղղություններով»,- ասվում է ոստիկանության և դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի օրը: Նշենք, որ նախորդ օրվա առավոտյան Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում մեքենան վրաերթի է ենթարկել Հեսսեն քաղաքի 24 դպրոցականներից բաղկացած խմբին։ Վարորդը միտումնավոր մեքենան ուղղել է դեպի մայթ՝ վրաերթի ենթարկելով մի քանիսի: Այնուհետև մեքենան կրկին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, վրաերթի է ենթարկել մեկ այլ անձի, բախվել մեկ այլ մեքենայի և բախվել խանութի ցուցափեղկին: Ականատեսները բերման են ենթարկել վարորդին և հանձնել ոստիկանություն։ Պարզվել է, որ նա Բեռլինում բնակվող գերմանական և հայկական երկքաղաքացիություն ունեցող 29-ամյա երիտասարդ է։ Խմբին ուղեկցող ուսուցիչներից մեկը տեղում մահացել է, երկրորդը՝ ծանր վիրավորվել։ Ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև 7 դպրոցականներ, ևս -ն ստացել են թեթև վնասվածքներ։ Բացի այդ, տուժել է 17 ուղևոր, հոգեբանների օգնությանն է դիմել 50 մարդ։ Վարորդը նույնպես բժշկական օգնության կարիք է ունեցել, այս պահին նա կալանավորված է։ Գերմանականն Berliner Zeitung-ը նշել է, որ կասկածյալի ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ։ Սակայն, ըստ քննիչների, նրա արարքում քաղաքական դրդապատճառներ չկան։ |

Ռուսաստանը մեկ օրում Ուկրաինայի արևմուտք է ուղարկել 948 ԱԹՍ. զոհերի թվում կան երեխաներ
174Երեկ, 23:57
ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հետախուզական օբյեկտներին հարվածելու մասին
232Երեկ, 18:10
Երկրաշարժ՝ Հայաստանում
253Երեկ, 15:18
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հետախուզության կենտրոնակայանի վրա հարձակման մասին (տեսանյութ)
267Երեկ, 14:36
«Թել Ավիվի կենտրոնում հրթիռը բնակելի շենք է ավերել». #РИАНовости (լուսանկար)
297Երեկ, 13:29
Թել Ավիվում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
239Երեկ, 10:52
Իսրայելն Իրանի կողմից հրթիռների արձակում է արձանագրել (տեսանյութ)
206Երեկ, 10:28
«Կոլումբիայում ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի»․ #Caracol (տեսանյութ)
277Երեկ, 10:24
