Պատգամավորները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ և 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը և նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը:
Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ ԱԺ բոլոր պատգամավորները, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։
Եվ հետաքրքիր է, որ անգամ Գորիս գործուղումը պատգամավորները որոշել են ամբողջությամբ կատարել պետական բյուջեի հաշվին, այլ ոչ սեփական՝ դրա համար հատկացված միջոցներից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5008:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
11500:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12100:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
148Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
119Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
106Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
198Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
193Երեկ, 21:30