«Ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը մասնագիտական որակավորման առումով անպիտան է»․ Վարդան Բալյան
![]() 607 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 00:30 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ագրարային համալսարանը մեկնաբանել է ընդունելության քննությունների արդյունքները և ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ բուհ դիմած դիմորդների 80 տոկոսը կտրվել է քննություններից։ Գովելի է փաստը, որ համալսարանը վերլուծում է իրավիճակը, որ իրենց կարծիքով գտնվում է բուհից դուրս։ Կհամաձայնեն մասամբ, իհարկե, որովհետև արդեն տևական ժամանակ է, որ մի շարք բուհեր, այդ թվում՝ Ագրարային համալսարան դիմում են առավելապես ոչ բարձր առաջադիմությամբ դիմորդները, և այդ պատճառներից մեկն է, որ նշված բուհում անցողիկ միավորները ավանդաբար ավելի ցածր էին։ Ինչևէ, վերջապես նաև ՀՀ պետական բուհի մակարդակով բարձրաձայնվել հանրակրթության բնագավառում տիրող խայտառակ պատկերը։ Ակնհայտ է, որ գործող կառավարության հատվածական քայլերը, ներառյալ աշխատավարձերի բարձրացումը, էական բարելավում չեն ապահովում կրթության որակի առումով։ Ձևական ատեստավորումները, դպրոցների կառավարման խորհուրդների՝ ներկա իշխանավորների մարդկանցով համալրման հաշվին նորացումը, կիսատ-պռատ այլ գործողությունները համակարգային ճգնաժամը չեն հանգուցալուծում։ Նորից կրկնեմ, Հայաստանի կրթական համակարգը արտադրում է ժամկետանց կրթություն, outdated education։ Սրան հավելեք տարիներով ընտրակեղծարար մեքենայի կամակատար ուսուցիչների բազմությունը, որոնց բացարձակ մեծամասնությունը մասնագիտական որակավորման առումով անպիտան է, եթե դպրոցից հանեք, աշխատաշուկայում մասնագիտական աշխատանք չեն կարող գտնել, մրցակցության անպատրաստ են, պատկերը կամբողջանա։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
39303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
27603.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
36403.04.2026, 11:18
«Ճաշերը համո՞վ են, ի՞նչ եք կերել էսօր». Նիկոլ Փաշինյանը՝ երեխաներին (տեսանյութ)
34003.04.2026, 10:54
Դավիթ Մինասյանի մայրը դիմել է Ժաննա Անդրեասյանին (լուսանկար)
47802.04.2026, 13:36
«Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի»․ մանկապարտեզի նախկին աշխատակից (տեսանյութ)
34001.04.2026, 16:00
«Ես առողջական խնդիրներ ունեմ, խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք»․ մանկապարտեզի տնօրեն (տեսանյութ)
39601.04.2026, 12:12
«Եթե տնօրենն ինքնակամ չհեռանա, երեխաներին կհանենք թիվ 94 մանկապարտեզից»․ ծնողներ (տեսանյութ)
40001.04.2026, 10:24
