«Այս վերքը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սրա տարին ա. մեկ տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում երրորդ անգամ վարչապետի պաշտոնում նշանակել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամի, հայ ժողովրդի ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանին։
Անցնելու է ոչ շատ տևական ժամանակ և հայ ժողովրդի միլիոնավոր ներկայացուցիչներ ամաչելու են, որ ինչ-որ մի պահ մեր պետությունն ու ժողովրդին ղեկավարել և աշխարհին ներկայացրել է մի փնթի, տգետ, անդաստիարակ, սուտասան, զազրախոս, որկրամոլ խեղկատակ, որն այդ ամենի հետ միասին եղել է նաև պատմության մեջ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը։
Նրանք նաև ամաչելու են, որ այդ նույն ժամանակահատվածում եղել են մարդիկ, ովքեր աջակցել ու սատարել են նրան։
Կանցնի այսօրվա մղձավանջը, կգան նոր ժամանակներ, բայց այս կեղտոտ վերքը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ։
Հ. Գ. 2022-ի օգոստոսի 2-ից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն պահանջել վարչապետի կամովին հրաժարականը, այլև նրան պաշտոնանկ անել ոչ իր կամքով՝ Ազգային ժողովի նախաձեռնությամբ։ Այսօրվանից մեր պայքարի թիրախում է ոչ միայն գլխավոր թշնամին, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր պատգամավորները։ Մենք դրանց հետ գործ ունենք անելու»։

«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
4710:00
«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
4809:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
13509:25
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
6009:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
6409:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
5909:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
12301:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
12000:06