Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Իրկուտսկում կործանված Սու-30-ի օդաչուները կործանումից առաջ կորցրել են գիտակցությունը. բալոններում ազոտ է եղել

Իրկուտսկում կործանված Սու-30-ի օդաչուները կործանումից առաջ կորցրել են գիտակցությունը. բալոններում ազոտ է եղել
674
Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 22:18

Հոկտեմբերի 23-ին Իրկուտսկում կործանված Սու-30 կործանիչի օդաչուներն ինքնաթիռը չեն հեռացրել բնակելի շենքերից և չեն կարողացել դուրս նետվել, քանի որ կորցրել են գիտակցությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։

Գործակալության աղբյուրը չի բացառել, որ կործանիչի օդաչուները կարող են կորցրած լինել գիտակցությունը թթվածնի բալոններում ազոտի մնացորդների պատճառով, որոնք ցամաքային անձնակազմը պատրաստում է թռիչքի համար։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն այժմ քննարկում է միջադեպի երկու վարկած՝ ինքնաթիռի խափանում և օդաչուի սխալ։

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է զոհված օդաչուների անունները՝ Մաքսիմ Կոնյուշին և Վիկտոր Կրյուկով։
Վթարի ենթարկված Սու-30 կործանիչը ուսումնական թռիչք էր կատարում։ Ըստ «Քո Իրկուտսկ» հրապարակման՝ երկու օդաչուներն էլ մահացել են. ենթադրաբար, նրանք խեղդամահ են եղել օդաչուների խցիկում դեռ օդում եղած ժամանակ։ Հաղորդվում է, որ անշարժ նստած օդաչուներին տեսել է երկրորդ Սու-30-ի անձնակազմը կործանումից քիչ առաջ։

Օդաչուների մահը հաստատել է ՌԴ Քննչական կոմիտեն։ Նրանք հայտնել են, որ Սու-30-ը «պատկանել է ավիաընկերությանը և փորձարկումն անցկացրել է առանց զինամթերքի»։ Ինքնաթիռի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:

Շինությունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, մասնավոր է, փայտե, այնտեղ ապրելիս են եղել 2 ընտանիքներ: 2 ընտանիքի բնակտարածքներն էլ այրվել են: Այն հատվածը, որտեղ ընկել է ինքնաթիռը, ոչնչացել է պայթյունից, բարեբախտաբար տան տերերը տանը չեն եղել:

հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով զոհվել է 15 մարդ։