«Նույնն է, որ ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես աղջկան». Գևորգ Պետրոսյան

«Խաղաղության» համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շարունակելով Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի թեման, ինչպես նաև անդրադառնալով հարցին, ըստ որի՝ «քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը, ասել է հետևյալը. «Մարդը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, վերջին պահին հրաժարվում է ստորագրել, դա նշանակում է՝ պայմանագրի տեքստին ծանոթ չի եղել, երկրորդ վարկած, եթե ծանոթ է եղել, ինչի՞ ժամանակին ձեն չի հանել: Բերում են, դեմը դնում են փաստաթուղթ, վերջին պահին որոշում է հայրենասեր ձևանա՞լ»: Խոսելով հնարավոր «խաղաղության համաձայնագրի» մասին՝ նախկին պատգամավորը նշել է. «Երեկ կրակոցներ են եղել, վիրավոր կա, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Նույնն է, ոնց որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես էդ աղջկան: Ես չեմ հավատում որևէ խաղաղության համաձայնագրի»:

Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
009:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
909:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
2009:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11801:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
121Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
131Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
289Երեկ, 19:13