Երևանի առաջին տոնածառը

Ըստ արխիվային նյութերի և լուսանկարների՝ Երևանի գլխավոր հրապարակում առաջին անգամ տոնածառ տեղադրվել է 1937 թվականին։
Հետաքրքիր է, որ մինչ այդ և Ցարական Ռուսաստանում, և Խորհրդային Միությունում երկար ժամանակ արգելվում էր տոնածառ տեղադրել, սկզբում որպես «գերմանական ավանդույթ», իսկ խորհրդային տարիներին՝ որպես քրիստոնեական կրոնի դրսևում կամ «պապական սովորույթ»։ Անգամ Ամանորից առաջ արգելվում էին տոնական բոլոր միջոցառումները, իսկ դեկտեմբերին և հունվարին հատուկ կամավորները շրջում էին փողոցներում և ստուգում տները, որպեսզի ոչ ոք տանը տոնածառ չտեղադրի։
Սակայն 1935 թվականից սկսած աստիճանաբար փոխվում է վերաբերմունքը զարդարուն տոնածառի նկատմամբ և հատուկ պրոպագանդայով սկսում են խրախուսել զարդարուն ծառի տեղադրումը, սակայն ոչ թե Սուրբ Ծննդյան գիշերը, այլ Նոր տարվա գիշերը։ Խորհրդային Միության առաջին տոնածառը տեղադրվել է 1937 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում, որին հետևեցին նաև խորհրդային մյուս երկրները, այդ թվում Հայաստանը։
Հնում հայերը եղևնու փոխարեն զարդարել են խնկի ծառ կամ ձիթապտղի ճյուղ։ Որպես հարդարանք՝ կիրառել են մրգեր, հատապտուղներ, ընկույզ և այլն և այդ ծառը կոչել են «կաղանդ ծառ»։


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12