Հութիները Եմենում մահապատժի են դատապարտել 350 մարդու
853 Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 19:00 Եմենում Իրանի կողմից աջակցվող Անսարուլահ շարժման ապստամբները՝ հութիները, պետական հեղաշրջումից հետո որոշել են մահապատժի ենթարկել 350 ընդդիմադիրի։ Ինչպես հայտարարել է Եմենի տեղեկատվության, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուամեր ալ Իրիանին պաշտոնական SABA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, այդ անձանց թվում են ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ։ Նախարարն ընդգծել է, որ հութիներն օգտագործում են դատական համակարգը՝ որպես իրենց հակառակորդներին վախեցնելու և քաղաքական հակառակորդների հետ հաշիվները մաքրելու մեխանիզմ։ Հայտնի է, որ որոշ մահապատիժներ արդեն իսկ իրականացվել են։ 2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից «Անսարուլլահ» շիական շարժման ապստամբներն ու Եմենի պաշտոնաթող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմնակիցներն են, մյուս կողմից՝ նախագահին հավատարիմ կառավարական զորքերը։ Հութիները վերահսկողություն են պահպանում երկրի մայրաքաղաք Սանայ քաղաքը և մի շարք այլ շրջաններ։ |
Եկեղեցու դիմաց դանակահարված երիտասարդի կյանքը չի հաջողվել փրկել
91Երեկ, 23:54Շվեդիայում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ
101Երեկ, 23:14Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
325Երեկ, 20:51Չիլիում մոլեգնում է անկառավարելի անտառային հրդեհ (տեսանյութ)
197Երեկ, 19:06Տեսանյութ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից (տեսանյութ)
178Երեկ, 14:00Գորիսում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված
169Երեկ, 10:12Գոմայի բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ
45303.02.2025, 19:43Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվածները ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներ են
21703.02.2025, 14:42