Գերագույն ռադան ստորագրահավաք է սկսել «սկանդալային» Արեստովիչի հրաժարականի համար

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Գերագույն ռադան սկսել է ստորագրահավաք՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսի Արեստովիչի հրաժարականի համար։
«Ժամանակն է, որ Արեստովիչը հրաժարական տա»,- գրել է Գոնչարենկոն՝ հավելելով, որ սկսել է ստորագրություններ հավաքել այլ պատգամավորներից՝ նախագահականից «սկանդալային խորհրդականին» հեռացնելու պահանջով։
Արեստովիչը քննադատության է ենթարկվել Ուկրաինայում այն բանից հետո, երբ ասել է, որ հրթիռը հարվածել է Դնեպրի բնակելի շենքին, քանի որ այն շատ վատ է խոցվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը փորձում է Դնեպրում շենքի ավերման պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ Նա ընդգծել է, որ իբրև թե ռուսական զորքերն Ուկրաինայում չեն հարվածում բնակելի շենքերին ու սոցիալական ենթակառուցվածքներին։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
205Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
220Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
218Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
241Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27403.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
64502.11.2026, 20:00