«50-օրյա բլոկադայի աղաղակող փաստերն այսօր ներկայացվել են աշխարհի ամենակարևոր իրավական հարթակում»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Լաչինի միջանցքի 50-օրյա բլոկադայի անմարդկային հետևանքներն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության աղաղակող փաստերն այսօր ներկայացվել են աշխարհի ամենակարևոր իրավական հարթակում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փայլուն ելույթը և հայաստանյան հայցը ներկայացնող միջազգային իրավաբանները պարզապես ջախջախեցին հանցավոր պետության բոլոր «փաստարկները»։
Այս պահին էլ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն են չափազանց թույլ արդարացումներով հանդես գալիս։
Ադրբեջանի դեմ այս հայցը պատրաստվել է չափազանց կարճ ժամանակահատվածում և խիստ լարված ու նվիրված աշխատանքի շնորհիվ, որի արդյունքները, եթե անգամ այս փուլում չլինեն այն ինչ արդար է և մենք ակնկալում ենք, ապա երկարաժամկետ հեռանկարում իրավական դիվանագիտության համար լուրջ կռվան են դառնալու»։

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
723:48
«Նոյեմբերի 1-ից կգործարկվի կենսաչափական համակարգը․ կտրամադրվեն բիոմետրիկ անձնագրեր»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
2823:24
«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան
4223:06
«Սիլվա Համբարձումյանն ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը»․ Լիա Սարգսյան
4822:48
«Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու Հայաստանի դեմ»․ Գագիկ Համբարյան
5122:36
Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
5721:36
«Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6021:30
Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են․ տրվել է առևտրային կոդ
6721:00