40 տարի անց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հայաստանում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այսօր հանդիպել են լրագրողների հետ։
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկնակի նշանակություն ունեցող մրցաշար է։ Հայաստանի մայրաքաղաքում մրցումների մասնակիցները բացի աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքարելը, մրցելու են նաև 2024 թվականին Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշների համար։ Հետևաբար, մրցումներին մասնակցելու են հին աշխարհամասին ուժեղագույն բոլոր ծանրորդները։ Հյաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը համարում է 2023 թվականի բացառիկ իրադարձություն:
Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու են 40 երկրների 500-ից ավելի ծանրորդներ։ Կժամանեն արդյոք Երևանը ադրբեջանցի մարզիկները, առայժմ հայտնի չէ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին։ Իսկ ադրբեջանցիների ժամանման հետ կապված հարցերի պատասխանը կստանանք այսօր. մարտի 16-ը հայտերի ներկայացման վերջին օրն է։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01