ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիթտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
Այս մասին ասվում է համազեկուցողների՝ ԵԽԽՎ կայքում տեղադրված զեկույցում:
Փետրվարի 17-19-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին ներկայացված իրենց զեկույցում համազեկուցողները նշել են, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում: Նրանք ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը:
Նրանք զեկույցում նշել են, որ իրենց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ, նրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ:
Համազեկուցողները, հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանին կոչ են արել թույլ տալ իրենց անկախ գնահատական տալ իրավիճակին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը և թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածքում»,– ասվում է ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցում:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
197Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
211Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
209Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
233Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26503.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
63302.11.2026, 20:00