«Հիմնական դերակատարները երկուսն են՝ տրանսնացիոնալ և ազգային էլիտաները». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը նրանում է, որ Հայաստանում շատերը շարունակում են գնահատել իրավիճակը 19-րդ դարի աշխարհաքաղաքական կատեգորիաներով կամ էլ 20-րդ դարի ռեալիզմ-լիբերալիզմ ավանդական հակադրման ներքո։
Մինչդեռ Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը։ Դրանում այլևս գրեթե բացակայում է իդեոկրատիկ առաջնորդությունը։ Չկան ազդեցության գոտիներ՝ իրենց ավանդական իմաստով։ Չկան երկարաժամկետ դաշինքներ։ Չկա կենսական տարածություն։ Կարող ես զբաղեցնել չափազանց փոքր տարածք, բայց լինել Գործոն։ Ու հակառակը։
Հիմնական դերակատարները երկուսն են՝ տրանսնացիոնալ և ազգային էլիտաները։ Որոնք փորձում են պայմանավորվել։ Երբեն դա ստացվում է, երբեմն՝ ոչ։ Երբեմն էլ տրանսնացիոնալը կլանում է ազգայինը։ Ինչն արդեն տենդենց է։
Եվ հենց այս միջէլիտար կապերն են ձևավորում այն, ինչը մենք միջազգային հարաբերություններ ենք անվանում։
Հայաստանում է ամեն ինչ սև ու սպիտակ։ Համաշխարհային քաղաքականությունը շատ վարիատիվ է»։

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
4119:30
«Ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար»․ Արման Աբովյան
4818:54
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին
9518:30
«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան
5418:12
«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5817:54
«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար». Արմեն Աշոտյան
6317:18
«Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով»․ Անուշ Միրզոյան
7317:02
«Արցախի դավաճանների գործած մեղքի դրոշմակնիքը փոխանցվելու է սերնդեսերունդ»․ Ռուբեն Մելիքյան
7216:36