«Թուրք-ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին խմբերը թողեցին իրենց հայրենիքը». Խ. Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Սսի բերդը
Սիսը գտնվում է Դաշտային և Լեռնային Կիլիկիայի սահմանին, Սիս գետի ու նրա Ասմնձուկ վտակի ափին, բերդը քաղաքից 300 մետր բարձրության վրա է:
Սիսը հիշատակվում է հնագույն ժամանակներից: Ոմանք այն նույնացնում են Կիկերոնի հիշատակած (1-ին դ մ.թ.ա.) Պինդենիսոս բերդի հետ:
Անունը սեմական ծագում ունի և արամեերենում նշանակում է «քահանա, կրոնավորների բնակատեղի»:
Մինչև 5-6-րդ դդ Սիսը ենթարկվում էր Հռոմին, ապա Բյուզանդիային:
8-րդ դարի սկզբներին Սիսը նվաճել են արաբները: Այդ ժամանակաշրջանի արաբ հեղինակները վկայում են, որ Սսի բնակչության մեծ մասը հայեր էին:
Սիսը բյուզանդացիների ձեռքից գրավել է Թորոս Ա. Մեծ (1110-1123) իշխանը իր գահակալման սկզբին՝ տեղի՝ մեծամասնություն կազմող հայերի աջակցությամբ:
1441 թ. կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխվելուց հետո Սիսը մնաց՝ որպես Կիլիկիայի հայոց կաթաղիկոսի նստավայր: Քաղաքում տարբեր ժամանակներում կառուցվել են մեկուկես տասնյակի չափ եկեղեցիներ: Սբ Ստեփանոս եկեղեցում է թաղված Լևոն Բ-ն: Մեծ հռչակ էր ձեռք բերել Ներսես Լամբրոնացու համալսարանը, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին (13-րդ դ) և ուրիշներ: Հովհաննես Երզնկացու վկայությամբ՝ Սիսում գործում էր նաև բժշկական համալսարան, ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ:
1375 թ սուլթան մելիք Աշրաֆի զորքերը, ներխուժելով Կիլիկիա, պաշարում են Սիսը: Այն գրավվեց թշնամու կողմից, ավերվեց ու կողոպտվեց: Այդ պահից դադարեց գոյություն ունենալ Կիլիկիայի հայկական թագավորությունը: 1487 թ. քաղաքը գրավեցին օսմանցի թուրքերը:
Մինչև 1915-18 թթ. Սիսում ապրում էին շուրջ 10000 հայեր: Ունեին 6 գործող եկեղեցի, 5 դպրոց: Այստեղ Կիլիկիայի կաթողիկոսարանին կից 19-րդ դարի կեսերից գործում էր նաև Ժառանգավորաց վարժարանը: Սիսի հայերը մեծապես տուժեցին 1909 թ կոտորածներից, իսկ 1915-18 թթ զանգվածաբար ոչնչացվեցին կամ տարագրվեցին: 1920 թ. մայիսի 30-ի թուրք–ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին խմբերը թողեցին իրենց հայրենիքը և արտագաղթեցին»:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
100620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
98519.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
58918.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
112518.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
54217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
58216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
232215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
82913.09.2026, 16:48