Տատարսկու սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Ազգային հանրապետական բանակը»

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը հանգեցրել է զինվորական լրագրող Վլադլեն Տատարսկու մահվանը, ստանձնել է «Ազգային հանրապետական բանակը»։
«ԱՀԲ-ի Պետերբուրգի սյունակի» հայտարարությունը հրապարակել է «Ռոսպարտիզան» թոլեգրամ-ալիքը, այն տարածել է նաև Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովն, ով բնակվում է Ուկրաինայում։
«Մենք 2023 թվականի ապրիլի 2-ին կազմակերպել և իրականացրել ենք ակցիա զեթ-ակտիվիստների խմբի դեմ և անձամբ հայտնի մարտասեր և պատերազմի քարոզիչ, պատերազմական հանցագործ Մաքսիմ Ֆոմինի դեմ, որը հայտնի է Վլադլեն Տատարսկի անունով։ Այս ակցիան ինքնավար կերպով պատրաստվել և իրականացվել է մեր կողմից, և մենք որևէ կապ չունենք և օգնություն չենք ստացել օտարերկրյա որևէ կառույցից, առավել ևս՝ հատուկ ծառայություններից»,- նշել են կազմակերպությունից։
Նրանք ընդգծել են, որ ակցիան ուղղված չի եղել խաղաղ բնակչության դեմ, և «բոլոր զոհերը պատերազմի ակտիվ աջակիցներ են»։ Կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել նաև ռուս իրավապաշտպաններին՝ օգնել այս գործով ձերբակալված Դարիա Տրեպովային և «մյուս անմեղ մարդկանց»։
2022 թվականի օգոստոսին Իլյա Պոնոմարյովը հայտնեց, որ «Ազգային հանրապետական բանակը» կանգնած է փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիայի սպանության հետևում։ Մինչ նրա հայտարարությունը համացանցում այս կազմակերպության մասին ոչ մի հիշատակում չկար։ Ապրիլի 2-ին՝ Տատարսկու մահվան օրը, նախկին պատգամավորը լրատվամիջոցներով ակնարկել էր, որ ճանաչում է զինթղթակցին սպանողներին, սակայն առայժմ սպասում է «այս գործողությունն իրականացրած խմբի պաշտոնական դիրքորոշմանը»»։

Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
142Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
234Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
322Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
244Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
228Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
242Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
140Երեկ, 10:54
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
369Երեկ, 09:49