Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Գնահատականներ են տալիս այս կամ այն կուսակցություններից դուրս պրծածները»․ Սեյրան Օհանյան

«Գնահատականներ են տալիս այս կամ այն կուսակցություններից դուրս պրծածները»․ Սեյրան Օհանյան
248
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 16:12

«133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, որոնք 133 ամսվա քաղաքական որևիցե մի կենսագրություն չունեն, այս կամ այն կուսակցություններից դուրս պրծնելով՝ հանգրվանել են քաղաքական իշխանության այս թիմում: Ճիշտ չի մի կուսակցության մասին խոսել, որը մեծ ճանապարհ է անցել, ազգային կուսակցություն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՅԴ-ի մասին խոսել էր ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը: