«Մեռելներն ավելի շատ էին, քան կենդանի մնացածները». 1679 թվականի Գառնիի ուժգին երկրաշարժը

1679 թվականի հունիսի 4-ին Հայոց աշխարհում՝ մասնավորապես Արարտյան դաշտում և հարակից տարածքներում տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենաուժգին երկրաշարժերից մեկը, որին զոհ են գնացել հազարավոր մարդիկ, ընտանի կենդանիներ և քանդվել են բազմաթիվ հուշարձաններ։
Այս երկրաշարժի տված ահռելի վնասները հանգամանալից նկարագրել է պատմագիր Զաքարիա Քանաքեռցին իր պատմության էջերում։ Այդ օրերին նա գտնվում էր Հովհաննավանքում, որը նույնպես վնասվել է երկրաշարժից։ Զաքարիա Քանաքեռցին գրում է, որ «հազիվ են փրկվում մահից»։
Պատմագիրը նկարագրում է. «Ցերեկվա ժամը մեկին երկիրն այնպես գոռաց, ինչպես ամպեր են որոտում։ Գոռալուց հետո ահագին դղրդյունով շարժվեց Արարատյան երկիրը․․․։ Այս երկրաշարժը եղավ Գառնիի կողմից, և փուլ եկան բոլոր շինությունները, գեղեցկահարկ բնակարանները, վանքերն ու եկեղեցիները։ Ահա ավերված եկեղեցիները՝ Աղջոց վանքը, Այրիվանքը, Հավուց թառը, Տրդատակերտը, Խոր Վիրապը, Ձագավանքը և այլն։ Երևանի բերդը քանդվեց հիմքից, մզկիթն ու մինարեթները տապալվեցին։ Բազմաթիվ տեղերում նոր աղբյուրներ բխեցին, բազմաթիվ աղբյուրներ էլ խցանվեցին։ Փուլ եկան քարափները։ Լցվեցին առուները և փակեցին ճանապարհները։ Բազմաթիվ գյուղեր քանդվեցին։ Քանաքեռ գյուղում հավի մի բուն անգամ չմնաց։ Երկրաշարժը հասավ Կարբի գյուղ, ուր երեք հոգի մեռավ։ Հովհաննավանքի սուրբ ուխտի բոլոր գեղեցիկ ապարանքները փուլ եկան, եկեղեցին խախտվեց և մենք հազիվ ազատվեցինք մեռնելուց։ Փլատակների տակ մնացածների մի մասին հազիվ կարողացան ազատել, իսկ ում չկարողացան ազատել, նրանց տները դարձան իրենց իսկ գերեզմանները։ Մեռելներն ավելի շատ էին, քան կենդանի մնացածները։ Ոչ շուն մնաց, ոչ կատու, ոչ էլ հավ․․․»։
Զաքարիա Քանաքեռցին նշում է, որ իր հայրենի Քանաքեռ գյուղում հաշվել են 1228 մահացած։
Երկրաշարժի ժամանակ Երևանում ևս շատ մարդ է զոհվել և բազմաթիվ եկեղեցիներ են քանդվել։ Զոհերի մեծ թվի մասին էին վկայում Կոզեռնի գերեզմանոցի տապանաքարերը, որոնց վրա գերակշռում էին 1679 թվականը։
Ընդհանուր հաշվարկով զոհերի թիվը հասնում է 8000-ի։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 10 բալ։
Այս երկրաշարժի ժամանակ է ավերվել Գառնու հեթանոսական տաճարը, որը վերականգնվել է 20-րդ դարի կեսերին։


«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
6918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
168Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
108515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51612.09.2026, 21:42