«Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել». ֆեդերացիա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է. «Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակչում են և ապահովել են նույնքան մեդալ։ Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։
Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց իսրայելցի Լուրի Լապչեվսկիուն։ Այնուհետև հաջողությունը զարգացրեց
արցախցի Էրիկ Առստամյանը։ Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուն։ Բոլոր ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը տվեցին մեզ։
Տղաների հավաքականի 12-րդ մեդալն ապահովեց 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, ով հաղթեց իսրայելցի Ալի Շահավային։ Առաջին ռաունդի մեկնարկում մեր մարզիկը շատ արագ հասկացավ մրցակցի թույլ կողմերը ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը։ Արդյունքում շատ վստահ հաղթանակ՝ 5։0։
Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները»:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
5621:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
5920:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
206Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
30130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
164327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
161127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
169226.10.2026, 23:01