Պակիստանում արյունոտ բախումներ են

Պակիստանի ընդդիմադիր «Արդարության շարժում» (JMH) կուսակցության կողմնակիցներն ու ակտիվիստները երեքշաբթի բողոքի ցույցեր են սկսել երկրի խոշոր քաղաքներում՝ նախկին վարչապետ և JMJ նախագահ Իմրան Խանի ձերբակալության դեմ: Այս մասին երեքշաբթի հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ցույցեր են տեղի ունենում Իսլամաբադում, Փեշավարում, Հարիպուրում, Աբոթաբադում, Սիալքոթում, Ֆեյսալաբադում, Ռավալփինդիում, Լահորում և երկրի այլ շրջաններում։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս լուսաբանել բողոքի ակցիաները, իսկ կուսակցության կողմնակիցներին ցրելու համար կիրառվում են ուժային մեթոդներ, այդ թվում՝ արցունքաբեր գազ։
Ցուցարարներին մինչ այժմ հաջողվել է հրկիզել «Ռադիո Պակիստան»-ի շենքը, ներխուժել բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների տներ և ավերածություններ անել:
Ցուցարարները նաև հարձակումներ են գործում երկրի ռազմաբազաների ուղղությամբ: Նրանք կարողացել են ներխուժել Մյանվալի ռազմաօդային ուժերի բազա:
Երկրի իշխպանությունը սահմանափակել է համացանցը, արգելափակվել է մուտքը դեպի սոցցանցեր:
Երկրի տարբեր հատվածներում բախումներ են տեղի ունենում իշխանական ուժերի և ընդդիմության միջև, կան տուժածներ 2 կողմերից:

«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
131Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
345Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
176Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
173Երեկ, 10:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
388Երեկ, 10:24
Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
27922.09.2026, 22:54
Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է
21022.09.2026, 21:30
Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
42422.09.2026, 14:24