«Հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում». Փայլանը հիասթափված է Թուրքիայի ընտրությունների արդյունքներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։ Սա նշանակում է, որ Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը։ «Պետք է ջանք չխնայել՝ համոզելու Թուրքիային խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- նշել է նա։
Պատգամավորն արձանագրում է, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։ «Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչև 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի այս ընտրությունների արդյունքում, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- արձանագրել է Փայլանը։

«Կարծում եք՝ պատից նկարը մաքրելով՝ կջնջե՞ք աննկուն ոգին, որ սերունդների համար արժանապատվության չափանիշ է դարձել»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
2117:48
«Պաշտոնյաների բարձր աշխատավարձը հանրության ցածր կենսամակարդակի ֆոնին ընկալվում է որպես արտոնություն»․ Հրայր Կամենդատյան
4217:18
«Հարձակումներից ու պատժամիջոցներից հետո, Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին»․ Փեզեշքիան
11516:49
«Շատ լուրջ մի ընդունեք այդ տղային, ինքն աճպարար է, բնույթով՝ պիղծ»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
6016:12
«Որոշ շրջանակների՝ հանդիպման շուրջ գրառումներն էժանագին մանիպուլյացիաներ էին»․ Հենրիխ Դանիելյան
5716:00
«Ընտրության հաջորդ օրից սեզոնային փրկիչների 70-80%-ը չքացան»․ Գոռ Մադոյան
6415:24
«Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը»․ Դերենիկ Մալխասյան
6115:18
«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
7714:00