G7-ի առաջնորդները գագաթնաժողովը սկսում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների խոստումներով

2396
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 10:00
G7-ի առաջնորդները Հիրոսիմայում գագաթնաժողովը սկսում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների խոստումներով, գրում է BBC-ն: Սպասվում է, որ պատժամիջոցները կուղղվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ ոչ միայն ՌԴ-ում, այլև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում։
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն հայտարարել են, որ ցանկանում են սահմանափակել ռուսական ադամանդի առևտուրը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ նպատակը Մոսկվայի տնտեսապես էլ ավելի մեկուսացնելն է և պատերազմ վարելու նրա կարողությունը թուլացնելը։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի 19-21-ը: Գագաթնաժողովին ընդառաջ Հիրոսիմայում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպմանը մասնակցելու է նաև Վլադիմիր Զելենսկին:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
7703:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
7502:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
16200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
195Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
187Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
121Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
223Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
115Երեկ, 16:24