ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
![]() 974 Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 14:12 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է. «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։ Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարում արցախյան հակամարտության պատմությանը, Արցախի՝ իբրև տեղաբնիկ հայ ժողովրդի մշակութային, քաղաքական ու կրոնական կյանքի աշխույժ կենտրոններից մեկը լինելու փաստին։ Որոշման նախաբանում նաև խոսվում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման, Արցախի ինքնորոշմանը հակարդված ադրբեջանական բռնության, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև հանուն անկախության պայքարը շարունակելու՝ Արցախի վճռականության մասին։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։ Մեկնաբանելով այս որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա կարևոր քայլ է Արցախի ժողովրդի համար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»: |
«Փոշմանել եմ, մեշոկով փող էլ տան, էլ Փաշինյանին չեմ ընտրե»․ Ախուրյանի բնակչուհի (տեսանյութ)
7318:24«Տիգրա՛ն Ավինյան, կամաց վեշերդ հավաքի՛ր». Ոսկան Սարգսյան
8318:12Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները «գերազանց են» ընթացել
12418:02«Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների». Վահե Հովհաննիսյան
7017:36«Այսուհետ ուժեղները իրավունք կունենան իրենցով անելու ձախողված կառավարում ունեցող պետությունները». Հովհաննես Ավետիսյան
7717:24«Զարմանալի է ազգային գաղափարների շնորհիվ գոյատևած սփյուռքի արձագանքը»․ Արմինե Օհանյան
8117:18«Ուկրաինայի հարցում Պուտինն ու Թրամփը սկզբունքային տարաձայնություններ ունեն». Հայկ Այվազյան
8516:54Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունը փակվում է
8716:12