ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններն անհանգստացրել են Իսրայելին

Իրանի հարցով Ջո Բայդենի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին վերջերս մի քանի հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։
Financial Times-ը հայտնում է, որ Մալլիի շփումները Ամիր Սաիդ Իրավանիի հետ, հավանաբար, առաջին անմիջական շփումն էին ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին այդ երկիրը դուրս բերեց Իրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային համաձայնագրից:
Թերթը, վկայակոչելով դիվանագետներին ու վերլուծաբաններին, նշում է, որ Իրավանին եղել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ավագ անդամ, նախքան անցյալ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նշանակվելը։ Գերագույն խորհրդի նախորդ ղեկավարը, ով փոխվել է անցյալ ամիս, առանցքային դեր է խաղացել բանակցություններում, որոնք հանգեցրել են 2015 թվականի միջուկային գործարքին։
Բայդենի վարչակազմին մոտ կանգնած թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները հիմնականում կենտրոնացել են հնարավոր բանտարկյալների փոխանակման վրա:
«Բանտարկյալների փոխանակումը կլինի բանակցությունների սկիզբը,- ասել է դիվանագետը։- Քիչ հավանական է, որ միջուկային գործարք լինի, բայց կարող է լինել միջանկյալ համաձայնագրի կամ սառեցման նման մի բան»:
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ վարչակազմը «միշտ հավատացել է, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է՝ ապահովելու և երկարաժամկետ կտրվածքով երաշխավորելու, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»:
Financial Times-ի նյութը հրապարակվել է մեկ օր անց այն բանից, երբ ՄԱԳԱՏԷ-ն փակեց հետաքննությունն իրանական օբյեկտի նկատմամբ, որտեղ կասկածվում էր գաղտնի միջուկային գործունեություն: Ի պատասխան Իսրայելը մեղադրել է դիտորդներին Թեհրանի ճնշմանը ենթարկվելու համար, գրում է Israel's Details-ը։
Անցյալ տարի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցություններն ավարտվել էին անհաջողությամբ, սակայն վերջին զեկույցները մատնանշում են դիվանագիտական նախաձեռնության հնարավոր նորացմանն ուղղված քայլեր՝ առաջացնելով Իսրայելի մտահոգությունը, որ նոր համաձայնագիրը կարող է օրինականացնել Իրանի միջուկային գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանին դարձյալ տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության
2215:12
«Չորրորդ ռաունդը պետք է սկսի Եկեղեցին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2615:06
«Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
4014:42
«Գնացել, հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին»․ Արտակ Զաքարյան
4914:30
«Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4714:18
«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով
8114:12
«Հարցվածների 29,3 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տալիս վարչապետի աշխատանքին». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
5514:06
«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
6213:48