Ուղեղների արտահոսք Չինաստանից. Microsoft-ն սկսել է արհեստական ինտելեկտի մասնագետներին տեղափոխել Կանադա

Microsoft-ը ռազմավարական որոշում է կայացրել՝ արհեստական բանականության՝ Չինաստանի իր առաջատար մասնագետներին Կանադայի նոր լաբորատորիա տեղափոխելու մասին:
Microsoft Research Asia-ն, որը հիմնված է Պեկինում, հայտնի է որպես կարևոր հետազոտական կենտրոն Չինաստանում: Չնայած դրան, ընկերությունն արդեն սկսել է վիզաներ տրամադրել իր՝ ԱԲ (արհեստական բանականության) փորձագետներին, ովքեր կարող են տեղափոխվել Վանկուվեր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դա կարող է ազդել 20-40 աշխատակցի վրա:
Հետաքրքիր է, որ Microsoft-ն ինքը կտրականապես հերքում է «Վանկուվերի պլանի» գոյությունը։ Միևնույն ժամանակ, ներքին աղբյուրներն ակտիվորեն մատնանշում են այս քայլը´ որպես ռազմավարական պատասխան ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող քաղաքական լարվածությանը։
Այս քայլը կարող է նաև լինել նախազգուշական միջոց՝ լավագույն տաղանդներին պաշտպանելու տեղական տեխնոլոգիական հսկաների կողմից որսագողությունից, որոնք ԱԲ փորձագետների խիստ կարիք ունեն:
Հիշեցնենք, որ Redmond կորպորացիան հաջողությամբ գործում է Չինաստանում ավելի քան 30 տարի՝ մշակելով տեղայնացված արտադրանքներ, ինչպիսիք են Office, Windows և Bing որոնողական համակարգը:
2022 թվականի սեպտեմբերի դրությամբ Microsoft-ն ուներ մոտավորապես 9000 աշխատակից Չինաստանում։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231213.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244411.10.2026, 23:42