Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է «Վագներ»-ի ապստամբությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է Ռուսաստանում «վագներականների» ապստամբությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և նրա մերձավոր դաշնակիցները ներգրավված չեն եղել «Վագներ»-ի ապստամբության մեջ։
Հունիսի 26-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հայտարարությունը մեջբերում է CNN-ը։
Բայդենն ասել է, որ ազգային անվտանգության թիմին հանձնարարել է ուշադիր հետևել Ռուսաստանում շաբաթ օրը ծավալվող իրադարձություններին և ամենժամյա ռեժիմով զեկուցել իրեն, ինչպես նաև՝ նախապատրաստվել տարբեր սցենարների:
Ամերիկայի նախագահը հավելել է, որ հանգստյան օրերին խոսել է ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների հետ՝ համոզվելու համար, որ նրանք ընդհանուր պատկերացում ունեն իրադարձությունների մասին։
«Նրանք համաձայնեցին ինձ հետ, որ մենք Պուտինին որևէ առիթ չենք տա… դրա համար մեղադրելու Արևմուտքին կամ դրանում մեղադրելու ՆԱՏՕ-ին»,- ասել է Բայդենը:
«Մենք հասկացրել ենք, որ մենք դրանով չենք զբաղվում, մենք սրա հետ կապ չունենք, սա ռուսական համակարգի ներքին պայքարի մի մասն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենն ասել է, որ դեռ վաղ է Ռուսաստանում ապստամբության հետևանքների մասին «վերջնական եզրակացություններ անելը»։
Ջո Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է սերտ համագործակցության մեջ մնալ դաշնակիցների և գործընկերների հետ՝ շարունակելով հետևել իրավիճակի զարգացմանը։
«Այս ամենի վերջնական արդյունքը դեռ պետք է տեսնել, բայց անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, ես կշարունակեմ երաշխավորել, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները սերտորեն համահունչ լինեն այն բանի հետ, թե ինչպես ենք մենք ընկալում և արձագանքում իրավիճակին: Կարևոր է, որ մեր գործողությունները լիովին լինեն համակարգված»,- ասել է նա։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
189Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
202Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
200Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
224Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
62202.11.2026, 20:00