ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Կուդրինի և ևս 15 անձի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ դրան ավելացնելով 16 ՌԴ քաղաքացի։ Սև ցուցակում, ի թիվս այլոց, ներառվել է Հաշվիչ պալատի նախկին ղեկավար, Yandex-ի խորհրդական Ալեքսեյ Կուդրինը:
Պատժամիջոցների ցանկում են նաև ԱԴԾ-ի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կորոլևը, էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի, ֆինանսների, էներգետիկայի նախարարության, Սմոլենսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինը և մի շարք թոփ-մենեջերներ։
Հինգշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ Կանադայի պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին, որում ներառված էին տասնյակ իրավաբանական և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, դերասան Իվան Օխլոբիստինը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը և երգչուհի Յուլիա Չիչերինան։
Այսօր նաև ԵՄ-ն է ևս վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ընդլայնել պատժամիջոցների ցանկը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
344Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
221Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
170Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
58026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70022.10.2026, 02:06