«Ադրբեջանական «լրատվամիջոցների» տարածված հերթական հրապարակումը՝ ատելության խոսքի դասական օրինակ». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։
«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- X-ում գրել է Բադալյանը։
Նա նաև կիսվել է հակասեմականության դեմ պայքարող ամերիկյան «StopAntisemitism» առաջատար կազմակերպության հրապարակմամբ: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է. «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:
«Stop Antisemitism-ը սարսափել է՝ տեսնելով, թե ինչ է հրապարակել ադրբեջանական թերթը: Ադոլֆ Հիտլերն սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի ներկայացուցիչների։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել»,- գրել է կազմակերպությունը X-ում:
Yet another piece, spread by Azerbaijani “media”, falling under classic definition of hate speech, also full of anti-#Armenia|n propaganda. Such open encouragement of hatred coupled w/actions on ground, total blockade of #NagornoKarabakh has long-lasting effect in region &beyond. https://t.co/imzUNp8Ibu
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 28, 2023

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
186Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
199Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
197Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
221Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26003.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
61802.11.2026, 20:00