ԵԽ գլխավոր քարտուղարը «չափազանց մտահոգված է» ԼՂ-ում տիրող իրավիճակով

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը։
«Չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լարված իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը։
Ես խստորեն կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախկին կոչերը։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ ՄԻԵԴ–ի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա»,- ասել է Բուրիչը՝ Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ անելով։
«Կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», նշել է Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարը։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
174Երեկ, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
194Երեկ, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
24213.10.2026, 23:12
2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
26813.10.2026, 17:18
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»․ ՊՆ
22413.10.2026, 15:24
ՍԴ նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը վաղն է
20913.10.2026, 15:12
««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
28812.10.2026, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
45510.10.2026, 15:48