Կոլումբիայում ձերբակալել են նախագահի որդուն

Կոլումբիայի գլխավոր դատախազությունը կալանավորել է նախագահ Գուստավո Պետրոյի ավագ որդուն և նրա նախկին կնոջը՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման գործով։ Այս մասին իր X-ում հայտնել է ինքը՝ Պետրոն։
«Դատախազությունը կալանավորել է իմ որդուն՝ Նիկոլասին և նրա նախկին կնոջը՝ Դեյսին, որպես մարդ և հայր, ինձ ցավ է պատճառում հետևելը նման ինքնաոչնչացմանը և նրան, թե ինչպես է իմ որդիներից մեկը բանտ նստում։
Որպես երկրի նախագահ՝ ես դատախազությանը տալիս եմ իմ կողմից օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- գրել է նա։ Պետրոն նաև խոստացել է «չմիջամտել ու ճնշում չգործադրել» դատական համակարգի վրա։
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Նիկոլա Պետրո Բուրգոսը կալանավորվել է «փողերի լվացման և ապօրինի հարստացման» կասկածանքով, իսկ նրա նախկին կինը՝ Դեյսուրիս Վասկեսը «փողերի լվացման և անձնական տվյալների անօրինական հասանելիության» կասկածանքով։
Նախագահի որդու նկատմամբ հետաքննությունը սկսվել է Վասկեսի՝ Semana ամսագրին տված հարցազրույցից հետո, որտեղ նա ասել է, որ իր նախկին ամուսինն, իբր, փող է ստացել թմրավաճառներից հոր նախընտրական քարոզարշավի համար։
Երկրի ղեկավարի որդին, ըստ գլխավոր դատախազության, միջոցներն իր համար է պահել։ Հարցազրույցի հրապարակումից հետո նախագահը խնդրել է վերահսկողական գործակալությանը հետաքննություն սկսել իր որդու նկատմամբ:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
186Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
199Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
197Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
221Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26003.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
61802.11.2026, 20:00